ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Չքնելու վախն առաջանում է անքնության հետևանքով և հետագայում ամրապնդվում է»

«Չքնելու վախն առաջանում է անքնության հետևանքով և հետագայում ամրապնդվում է»
24.07.2014 | 11:24

Կա տարածված կարծիք, որ անքնության (ինսոմնիա) պատճառներից մեկը չքնելու վախն է: Իրականում, ինչպես մեզ հետ զրույցում նշեց քնի և շարժողական խանգարումների «Սոմնուս» կլինիկայի ղեկավար, նյարդաբան ՍԱՄՍՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, դա տագնապային ֆոնի նշան է, որ ձևավորվում է քրոնիկ անքնություն ունեցող մարդկանց մոտ: Այսինքն, չքնելու վախն առաջանում է անքնության հետևանքով և հետագայում ամրապնդվում է: Կան այն առաջացնող պատճառներ, նպաստող գործոններ և պահպանող գործոններ: Չքնելու վախը վերաբերում է վերջին խմբին:

Նյարդաբանը նշեց նաև, որ քնի խանգարումն ու կրճատումը ուղղակիորեն կապված է առողջության հետ` թե ֆիզիկական, թե հոգեբանական:
Ըստ վիճակագրության` ԱՄՆ-ում բնակչության 10-15 տոկոսն ունի քրոնիկ անքնություն, ինչը մեծ թիվ է բժշկական տեսանկյունից: «Տարբեր հիվանդությունների համար մենք խոսում ենք 100-ից 1-ի, 1000-ից 1-ի, 100 000-ից 10-ի մասին: Իսկ արդեն 100-ից 15-ը լուրջ թիվ է, եթե հաշվի առնենք, որ քիչ քնող մարկանց մոտ ընդհանուր հիվանդացությունն ավելի մեծ տոկոս է կազմում նորմալ քնող մարդկանց համեմատ,- ընդգծեց նյարդաբանը:- Անքնությունը կարելի է դասել երկու մեծ խմբի` երկրորդային և առաջնային: Երկրորդային, երբ կա այլ խնդիր, որի ֆոնի վրա զարգանում է անքնություն, և առաջնային, երբ այլ խնդիր չկա (գուցե եղել է, անցել) և անքնությունը դրսևորվում է որպես առանձին խանգարում: Ամենից հաճախ առաջնային խումբն է հանդիպում:»:
Շատերը փորձում են քնի հետ կապված խնդիրները հաղթահարել ինքնուրույն: Նյարդաբանը խորհուրդ տվեց դիմել մասնագետի օգնությանը, եթե անքնությունը կրկնվող բնույթ է ստանում և քրոնիկական դառնալու միտում կա:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2408

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ